Շոտլանդացի 61-ամյա մասնագետ Դևիդ Մոյեսը կարող է վերադառնալ «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնին։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մոյեսը արդեն բանակցություններ է վարել «Էվերթոնի» սեփականատերերի՝ The Friedkin Group-ի հետ և մոտ օրերս կարող է վերադառնալ ակումբ։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Էվերթոնն» իր պաշտոնական կայքում հանդես էր եկել հայտարարությամբ, որում հայտնել էր թիմի գլխավոր մարզիչ Շոն Դայչին պաշտոնանկ անելու մասին, ով «Թոֆիները» գլխավորում էր 2023 թվականի հունվարից։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներից հետո «Էվերթոնը» վաստակել է 17 միավոր և այժմ զբաղեցնում է 16-րդ տեղը։