Կառլո Անչելոտտին արձագանքել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ժամանակավոր գրանցման որոշմանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին ժամանակավոր գրանցելու որոշմանը։

«Օլմոյի և Վիկտորի գրանցո՞ւմ․ Ես կարծիք ունեմ այս հարցի վերաբերյալ, բայց չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարի սկզբին Լա Լիգան, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես մերժեցին կատալոնական ակումբի գրանցման գործողությունները Օլմոյի և Վիկտորի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին, հայտնի դարձավ, որ Իսպանիայի բարձրագույն մարզական խորհուրդը «Բարսելոնային» թույլ է տվել գրանցել Օլմոյին և Վիկտորին Լա լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածի, Իսպանիայի գավաթի և Իսպանիայի Սուպերգավաթի համար։