«Բավարիան» Յոզուա Կիմիխին խնդրել էր որոշում կայացնել մինչև հունվարի 5-ը

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը դեռ չի որոշել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվում է վեց ամսից։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգին, Սուրբ Ծնունդից առաջ «Բավարիայի» ղեկավարությունը խնդրել է Կիմիխին իր ապագայի վերաբերյալ պատասխան տալ մինչև հունվարի 5-ը։

Ակումբը ֆուտբոլիստին վերջնագիր չի ներկայացրել, սակայն ակնկալում էր, որ նրանից պատասխան կլսեն նախքան նշված ժամկետը։

Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի և Լա Լիգայի ակումբները։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։