«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է լրագրող Թոնի Խուանմարտին։

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել և ամեն ինչ անել, որպեսզի 27-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով ձեռք բերի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեշֆորդի ծառայություններից հրաժարվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։

Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Ռեշֆորդի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 55 միլիոն եվրո: