«Բարսելոնան» մտադիր է վաճառել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, եթե վերջինս չերկարաձգի պայմանագիրը։ Հոլանդացին չի շտապում նոր պայմանագիր կնքել կատալոնական գրանդի հետ, իսկ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է մեկուկես տարուց։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» ցանկանում է վաճառել կիսապաշտպանին այս ամիս կամ ամռանը, եթե նոր պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց չգրանցվի։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 45 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը 15 հանդիպում է անցկացրել «Բլաուգրանայի» կազմում։