«Ասթոն Վիլան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է թիմի հատուկ մարզաշապիկը՝ նշելու ակումբի 150-ամյակը։
««Ասթոն Վիլան» ուրախ է հայտնել, որ թողարկվել է հատուկ մարզաշապիկ՝ նշելու ակումբի 150-ամյակը։ Ուրբաթ երեկոյան Ունայ Էմերիի թիմը հյուրընկալում է «Վեսթ Հեմին» Անգլիայի գավաթի երրորդ տուրում, քանի որ ակումբը շարունակում է տոնել 150-ամյակը Պրեմիեր Լիգայում առաջին խաղից հետո։
Այդ առիթով ֆուտբոլիստները կկրեն սև մարզահագուստ՝ ոգեշնչված այն առաջին մարզահագուստից, որը կրել է ակումբը մինչև մեր հայտնի շագանակագույն և կապույտ գույների անցնելը։ 1878 թվականին «Ասթոն Վիլան» դարձավ առաջին թիմը Մեծ Բրիտանիայում, որն իր մարզահագուստում ցուցադրեց շոտլանդական առյուծին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։