Լոնդոնում կայացավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որում «Թոթենհեմը» նվազագույն առավելությամբ հաղթեց «Լիվերպուլին»՝ 1։0։
Հանդիպման միակ գոլը խփեց Լուկաս Բերգվոլը, ով առաջին քայլերն է անում «Թոթենհեմի» կազմում։ Սակայն «Լիվերպուլի» ավագ Վան Դեյկը գոհ չէ մրցավարների աշխատանքից։ Նա կարծում է, որ ֆուտբոլիստը պետք է հեռացվեր խաղադաշտից մինչև գոլ խփելը:
Բանն այն է, որ Բերգվոլը դեղին քարտ ստացավ, իսկ հետո մրցավարը խղճաց նրան հերթական խախտումով դրվագում։ Վան Դեյկը կարծում է, որ այն ժամանակ իմաստ չկար ընդառաջել խախտում կատարած ֆուտբոլիստին։
«Ես ասացի մրցավարին, որ նա սխալվեց, այդ գոլը պետք է չեղարկվեր»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։