«Բավարիան» տարբերակներ է ուսումնասիրում հարձակման գիծն ուժեղացնելու համար։
Ինչպես հայտնում է պորտուգալական Record-ը, մյունխենյան ակումբը հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի ծառայություններով։
Նշվում է, որ «Սպորտինգը» պատրաստ կլինի բաժանվել իր հարձակվողից 100 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում Գյոկերեսը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։