«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պահանջված է տրանսֆերային շուկայում։ 26-ամյա խաղացողը դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է վեց ամսից։
Ինչպես հաղորդում է Kicker-ը, «Բավարիան» վերահսկում է իրավիճակը: Մյունխենյան գրանդը դիտարկում է Ալեքսանդր-Առնոլդին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու հնարավորությունը, եթե նա չհամաձայնվի շարունակել համագործակցությունը «Լիվերպուլի» հետ:
Սակայն աստղային անգլիացու գլխավոր հավակնորդը մնում է Մադրիդի «Ռեալը»: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: