«Մանչեսթեր Սիթին» պնդում է, որ 25-ամյա կենտրոնական հարձակվող Օմար Մարմուշի տրանսֆերը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կկայանա այս հունվարին, չնայած գերմանական ակումբը չի ցանկանում բաժանվել իր ֆուտբոլիստից ընթացիկ մրցաշրջանում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինները» պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել մոտ 60 միլիոն եվրո։ «Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ Մարմուշը կկարողանա արագ հարմարվել Պրեմիեր Լիգային իր բարձր արագության և մի քանի դիրքերում խաղալու ունակության շնորհիվ։
Այս մրցաշրջանում Մարմուշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։