«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը կարող է մարզչական կարիերան շարունակել Գերմանիայում։
Ինչպես հայտնում է Sky Sport DE-ն, 48-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Համբուրգը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական Պրեմիեր լիգայի երեք ակումբներ դիտարկում են վան Նիստելռոյին հրավիրելու տարբերակը։ Հիշեցնենք, որ հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել է այս տարվա հուլիսից նոյեմբեր։
Նա նախկինում մարզել է ՊՍՎ-ն և Հոլանդիայի հավաքականը։ Հավելենք, որ 13 տուրից հետո «Համբուրգը» Գերմանիայի երկրորդ ուժեղագույն առաջնության մրցաշարային աղյուսակում 20 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։