«Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ցանկանում է հունվարին հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտպանը թիմակիցներին հայտնել է իր ցանկության մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Արաուխոն արդեն համաձայնել է առաջիկա վեց ամիսները վարձավճարով անցկացնել «Յուվենտուսում»։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ խաղում և մեկ գոլային փոխանցում կատարել, քանի որ վնասվածքից ապաքինվել էր միայն անցած տարվա վերջին։ Արաուխոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։