Ռոդրիգո Բենտանկուրը հրապարակում է արել վնասվածքի վերաբերյալ

«Թոթենհեմի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Բենտանկուրը, որը ծանր վնասվածք էր ստացել «Լիվերպուլի» հետ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում (1:0), սոցցանցերում անդրադարձել է երեկ ստացած վնասվածքին։

«Ամեն ինչ լավ է: Շնորհակալություն հաղորդագրությունների համար: Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, տղաներ»,- լուսանկարը մակագրել է Բենտանկուրը:
Նշենք, որ հանդիպման 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ Բենտանկուրը անհաջող կերպով ընկել էր և ծալել պարանոցը։
Ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել, և բժիշկները ստիպված են եղել խաղացողին պատգարակով տանել: