Նիկոլո Բարելլան պատասխանել է սաուդյան թիմի առաջարկին

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան կարող էր կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Ալ-Հիլալը» 27-ամյա Բարելային առաջարկել է 18 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։ Սակայն կիսապաշտպանը հրաժարվել է, քանի որ ցանկանում է հանդես գալ միայն «Ինտերում»։

Հիշեցնենք, որ Նիկոլո Բարելլան «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Դրանից հետո կիսապաշտպանը անցկացրել է 256 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 55 գոլային փոխանցման հեղինակ։