Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» դեմ խաղից հետո։ Հանդիպումը կայացավ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի King Abdullah Sports City մարզադաշտում և ավարտվեց «Բլաուգրանայի» հաղթանակով 2։0 հաշվով։
«Մեզ համար սա արտագնա խաղ էր, չնայած որոշ իսպանացի երկրպագուների ներկայությանը։ Ամոթ է, որ նման մթնոլորտում նման մասշտաբի հանդիպում տեղի ունեցավ։ Եթե մենք ավելի մոտ խաղայինք տանը, ապա տրիբունաները լեփ-լեցուն կլինեին։
Սաուդյան Արաբիայում խաղալու իմաստ ընդհանրապես չեմ տեսնում։ Ի՞նչ իմաստ ունի։ Դա խայտառակություն է, իսկական խայտառակություն», – Ուիլյամսի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Այս հանդիպման արդյունքում «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որը կկայանա հունվարի 12-ին։