Նոր մանրամասներ Մարկուս Ռեշֆորդի գործակալի և «Միլանի» ղեկավարության հանդիպումից

Մարկուս Ռեշֆորդի ներկայացուցիչն առաջին բանակցություններն է անցկացրել «Միլանի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի, Միլանում։

Ըստ TMW-ի՝ բանակցությունները տեղեկատվական նպատակներով են եղել։ Կողմերը չեն քննարկել պայմանագրի կոնկրետ մանրամասներ:

Ռոսոներիի պաշտոնյաները Ռեշֆորդի գործակալին հայտնել են նախագծի բնույթը: Շատ հավանական է, որ շուտով նոր հանդիպումներ տեղի ունենան։

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս ամիս բաժանվել 27-ամյա հարձակվողից։

Ամենաիրատեսական սցենարը վարձակալությունն է՝ հետագա գնման տարբերակով:

Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան»: