«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպանի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Ամադ Դիալոյի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

22-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։

Կոտդիվուարցին անգլիական ակումբ է տեղափոխվել 2021 թվականի սկզբին «Ատալանտայից» 21,3 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 49 հանդիպում, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։