«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս Մաքաթին մտադիր է մոտ ապագայում փոխել ակումբը։
22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է խաղադաշտում իր հազվադեպ ելույթներից։ Լրագրող Ջեյմս Դաքերի խոսքերով, կանոնավոր խաղային պրակտիկայի բացակայությունն էր, որ ստիպեց Մաքաթին լրջորեն մտածել հեռանալու մասին:
«Սիթիի» սանը պատրաստ է այս ամիս հեռանալ հարազատ ակումբից։ Ջեյմս Մաքաթիի նկատմամբ հետաքրքրությունը կապված է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ թիմի՝ «Ֆուլհեմի» հետ:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը տասը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Անգլիացու արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 14 միլիոն եվրո։