Լոնդոնում կայացավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որում «Թոթենհեմը» նվազագույն առավելությամբ հաղթեց «Լիվերպուլին»՝ 1։0։
Հանդիպման միակ գոլը խփեց երիտասարդ Լուկաս Բերգվոլը։ Բերգվոլը դարպասը գրավեց 18 տարեկան 341 օրական հասակում, ինչը նրան դարձրեց «Թոթենհեմի» ամենաերիտասարդ ռմբարկուն Անգլիայի լիգայի գավաթում Գարեթ Բեյլից հետո:
2007 թվականին նա գոլ խփեց Միդլսբրոյի դարպասը 18 տարեկան 72 օրական հասակում։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին։
Մեկ այլ զույգում «Նյուքասլը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց Լոնդոնի «Արսենալի» դարպասը: