Լորիս Կարիուսը կարիերան կշարունակի Գերմանիայում

Դարպասապահ Լորիս Կարիուսը կարիերան կշարունակի Գերմանիայում։ Ֆուտբոլիստը մոտ է «Շալկե» տեղափոխվելուն, որը հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում։

Սպասվում է, որ 31-ամյա գերմանացին այս շաբաթ կմիանա «Շախտյորին»։ Կարիուսը վաղը պետք է բուժզննում անցնի։

Հիշեցնենք, որ Լորիս Կարիուսի վերջին ակումբը եղել է «Նյուքասլը», որը նա լքել է 2024 թվականի հուլիսին։ Դարպասապահը երկու հանդիպում է անցկացրել «կաչաղակների» կազմում։