Լորիս Կարիուսը կարող է տեղափոխվել գերմանական ակումբ

Դարպասապահ Լորիս Կարիուսը շարունակում է նոր ակումբ փնտրել։ Գերմանացի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է մնացել անցած ամառվանից, երբ հեռացավ անգլիական «Նյուքասլից»:

«Լիվերպուլի» նախկին դարպասապահը ցանկանում էր խաղալ Իտալիայում, սակայն այդպես էլ կոնկրետ առաջարկներ չստացավ։

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, Կարիուսին դիմել է Արաբական Միացյալ Էմիրություններից մի ակումբ, սակայն առաջարկը մերժվել է ֆուտբոլիստի` Եվրոպայում ելույթները շարունակելու ցանկության պատճառով:

31-ամյա դարպասապահի հետ վերջերս կապ է հաստատել «Շալկե 04»-ը:

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչը Կարիուսի համար պայմանագիր է պատրաստել, որն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։