Վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի համար կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել «Նապոլիի» հետ՝ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
Ակումբները չեն բացառում Խվիչային Մարկուս Ռեշֆորդի հետ փոխանակելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, «Նապոլիի» և ՊՍԺ-ի միջև շփումները շարունակվում են, և միջնորդները ներկայումս փորձում են լուծում գտնել, որը փարիզեցիներին թույլ կտա առաջ գնալ Կվարացխելիայի վերաբերյալ բանակցություններում:
Խվիչայի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայի 17 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։