Յոզուա Կիմիխը ԱՊԼ-ում կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Մյունխենի «Բավարիայի» հենակետային կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։

Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալքը, մերսիսայդցիները դիտարկում են 29-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, ում պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմիխի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։