Ժոզե Մոուրինյոն վերջին ժամանակներս պարբերաբար դժգոհում է Թուրքիայում մրցավարությունից։ Պորտուգալացին նույնիսկ մեկ անգամ ասել է, որ չէր գլխավորի «Ֆեներբախչեն», եթե իմանար, թե ինչ է իրեն սպասվում այս աշխատանքում։
Մամուլում արդեն լուրեր են պտտվում Մոուրինյոյի՝ այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։ Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ Մոուրինյոն կարող է փոխարինել Շոն Դայչին «Էվերթոնի» ղեկին։
Միաժամանակ Sky Sports-ը հայտնում է, որ Մոուրինյոյի՝ «Էվերթոնը» գլխավորելու հավանականությունը քիչ է։