Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան խոսել է «Բարսելոնայի» հետ բանակցությունների մասին։
Կատալոնական գրանդը համարվում է 28-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «դեղագործներին» ազատ գործակալի կարգավիճակով։
Ինքը՝ խաղացողը, հարցազրույցում հաստատել է, որ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։
«Այս պահին ոչինչ որոշված չէ։ Այժմ ես լիովին կենտրոնացած եմ «Բայերի» հետ հաջողության հասնելու վրա։ Շուտով որոշում կկայացնեմ և անմիջապես կտեղեկացնեմ ձեզ այդ մասին»,- Sky Sport-ին ասել է Ջոնաթան Տահը, ով 2015 թվականից խաղում է Լևերկուզենում։