Հայտնի է, թե որ ակումբն է ֆավորիտ Կևին Դե Բրույնեին գնելու հարցում

Սպասվում է, որ կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն չի երկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ և ամռանը կլքի ակումբը որպես ազատ գործակալ՝ տասը տարի աշխատելուց հետո։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, բելգիացու հետ պայմանագիր կնքելու ֆավորիտը «Սան Դիեգոն» է։

Խոսքը MLS-ի ներկայացուցչի մասին է։ 2024/2025 մրցաշրջանում Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։

Դրանցում բելգիացին երկու գոլ է խփել և երեք գոլային փոխանցում կատարել։