Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Այնտրախտը» բաց կթողնի Օմար Մարմուշին

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» գին է սահմանել Օմար Մարմուշի համար:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, գերմանական ակումբը տեղեկություն է ստացել, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է անհապաղ պայմանագիր կնքել 25-ամյա հարձակվողի հետ։

«Այնտրախտը» խաղացողի համար պահանջում է մոտ 80 միլիոն եվրո, և այս գումարից զգալիորեն ցածր առաջարկները կմերժվեն: Մարմուշի պայմանագրում արձակման կետ չկա։

«Մանչեսթեր Սիթիի» ու Մարմուսշի գործակալներն ավելի իրատեսական են համարում 50-60 միլիոն եվրո ցուցանիշը։ Այս պահին ակումբների միջև բանակցություններ չեն ընթանում։