«Բարսելոնայի» հիմնական դարպասապահ Ինյակի Պենյան Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում անսպասելիորեն մնացել պահեստայինների նստարանին։
Հանս-Դիտեր Ֆլիկը ի սկզբանե նախատեսել էր իսպանացի դարպասապահին ընդգրկել Սուպերգավաթի կիսաեզրափակիչում կատալոնական ակումբի մեկնարկային կազմում, բայց ի վերջո ընտրեց Վոյցեխ Շչեսնիին:
Լրագրող Հելենա Կոնդիսի խոսքով՝ այսպես է մարզիչը պատժել Պենային՝ առավոտյան թիմի հանդիպումից ուշանալու համար։ Վոյցեխ Շչեսնին միայն երկրորդ հանդիպումն է անցկացնում «Բլաուգրանայի» կազմում։
34-ամյա լեհը իր նորամուտը նշել է «Բարբաստրոյի» դեմ Կոպա դել Ռեյի վերջին խաղում (4:0):