«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Դանի Օլմոյի և հարձակվող Պաու Վիկտորի ժամանակավոր գրանցման մասին:
Չորեքշաբթի օրը Գերագույն սպորտային խորհուրդը հաստատել է կիսապաշտպան Դանի Օլմոյի և հարձակվող Պաու Վիկտորի ժամանակավոր գրանցումը։ ֆուտբոլիստները հաջորդ խաղից կրկին կկարողանան խաղալ «Բլաուգրանայի» կազմում:
«Ես Օլմոյին ասացի նորությունները ավտոբուսում, և նույնը վերաբերում է Պաուին և մնացած խաղացողներին: Մենք երջանիկ ենք։ Հեշտ չէր: Այսօրվա խաղում հաղթելու ևս մեկ պատճառ էր դա»,- Մարզչի խոսքերն է հաղորդում ակումբի մամուլի ծառայությունը