Էռնեստո Վալվերդե․ «Մենք նման ֆուտբոլիստ չունենք` ի տարբերություն «Բարսելոնայի»»

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոստովանել է, որ Լամին Յամալը կարևոր դեր է խաղացել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի խաղում։

Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ «Բարսելոնայի» օգտին։ Կատալոնացիների երկրորդ գոլը խփեց 17-ամյա վինգերը, ով իր առաջին խաղն էր անցկացնում անցած ամիս ստացած վնասվածքից հետո։

«Բարսելոնան» ունի Յամալ՝ հատուկ կարողություններով ֆուտբոլիստ։ Մենք նման ֆուտբոլիստ չունենք ի տարբերություն «Բարսելոնայի»» ,- լրագրողների հետ հետխաղյա զրույցում ասել է Վալվերդեն։