«Բարսելոնան» աճուրդի է հանել թիմի նախկին աստղերի պահարանները

«Բարսելոնան» աճուրդի է հանել իր նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի պահարանը։ Պահարանը հանվել է «Կամպ Նոու» մարզադաշտի հանդերձարանից։

Goldin աճուրդի տունն աճուրդը կանցկացնի հունվարի 23-ից փետրվարի 13-ը։ Մեսսիի պահարանը ամենաթանկ իրն է, որի մեկնարկային արժեքը կազմում է 350 հազար եվրո։

Աճուրդի են հանվել նաև «Բարսելոնայի» նախկին աստղեր Ռոնալդինյոյի, Ժերար Պիկեի և Նեյմարի պահարանները: Մեսսին իր կարիերայի 21 տարին նվիրել է «Բարսելոնային»։

Նա ակումբին միացել է երիտասարդ տարիքում՝ թողնելով «Բլաուգրանա»-ն 2021 թվականին։ Այնուհետև նրա կարիերայում կային ՊՍԺ-ն և «Ինտեր Մայամին», որի կազմում դեռ խաղում է Մեսսին։