«Թոթենհեմի» դարպասապահ Անտոնին Կինսկին իր նորամուտի ժամանակ անառիկ է պահել դարպասը՝ «Լիվերպուլի» հետ խաղում:
Հանդիպումը կայացավ Լիգայի գավաթի կիսաեզրափակչում եւ ավարտվեց լոնդոնցիների նվազագույն հաշվով հաղթանակով։
Ինչպես նշում է Squawka-ն, Կինսկիին անհրաժեշտ էր ընդամենը մեկ խաղ՝ այս մրցաշրջանում Գուլիելմո Վիկարիոյի և Ֆրեյզեր Ֆորսթերի հետ հավասարեցնելու ընդհանուր թվով անառիկ խաղերը:
Հատկանշական է նաև, որ 21-ամյա չեխը դարձել է միայն երկրորդ դարպասապահը, ով անառիկ է պահել դարպասը «Լիվերպուլի» դեմ խաղում։ Առաջինը դա արել է Մատս Սելսը «Նոթինգհեմ Ֆորեստից»: