Անգելոս Պոստեկօղլու․ «Հիմա պարզ է, թե ինչու էր ակումբն այդքան ցանկանում ձեռք բերել նրան»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խոսել է այն մասին, թե ինչ է մտածում Անտոնին Կինսկիի խաղի մասին իր նորամուտի խաղում թիմի կազմում։

21-ամյա չեխը, ով ընդամենը մի քանի օր առաջ պայմանագիր է ստորագրել «Թոթենհեմի» հետ, անառիկ է պահել իր դարպասը «Լիվերպուլի» դեմ Լիգայի գավաթի կիսաեզրափակիչում (1:0): Ընդ որում, դարպասապահը հետ է մղել մրցակիցների յոթ հարված։

«Փայլուն էր, ֆանտաստիկ էր։ Երբ ես խոսեցի նրա հետ նախքան պայամանգրի ստորագրելը, տպավորություն ստացա, որ նա ավելի փորձառու է․ քան երևում է:

Այսօր ես նրան հսկայական առաջադրանք եմ տվել՝ կիսաեզրափակչում խաղալ, թերեւս, այս պահին աշխարհի լավագույն թիմի դեմ։ Նա պարզապես հիանալի արեց դա:

Հիմա պարզ է, թե ինչու էր ակումբն այդքան ցանկանում ձեռք բերել նրան»,- ասել է Պոստեկոգլուն հետխաղյա հարցազրույցում: