«Նյուքասլի» կենտրոնական պաշտպան Ֆաբիան Շերը կշարունակի ելույթները անգլիական ակումբում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն, «կաչաղակները» վերջերս սկսել են ակտիվանալ ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։ Անգլիական ակումբի ղեկավարությունը շատ է ցանկանում 33-ամյա շվեյցարացուն պահել իր շարքերում։
Հիշեցնենք, որ Շերը «Նյուքասլում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 20 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել չորս գոլի հեղինակ։