«Ռոման» պատրաստ է բանակցություններ սկսել թիմի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի հետ նոր պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է Sky Sport-ը:
Պարեդեսի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Լեանդրոն հռոմեացիների կազմում հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։