Ռաֆինյան խոստովանել է, որ Օլմոյի հետ կապված իրավիճակը ազդում է «Բարսելոնայի» տրանսֆերների վրա

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի հետ կապված իրավիճակը ազդում է ակումբի հավանական ձեռքբերումների վրա։

«Կարծում եմ՝ այո։ Եթե ​​այլ կերպ պատասխանեի, կստեի։ Եթե ​​ես լինեի այլ ակումբում և տեսնեի այն իրավիճակը, որում գտնվում էին Օլմոն և Վիկտորը, հավանաբար կմտածեի, թե արդյոք տեղափոխվեմ նման ակումբ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Լա Լիգան նախկինում մերժել էր «Բարսելոնային» մրցաշրջանի երկրորդ հատվածում Օլմոյի ու Վիկտորի գրանցումը։ 19 տուրից հետո «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում 38 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։