«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն համաձայնել է վարձավճարով տեղափոխվել «Յուվենտուս»՝ ավելի շատ խաղային փորձ ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը երջանիկ է կատալոնական ակումբում, սակայն գիտակցում է, որ վնասվածքի պատճառով երկար բացակայությունից հետո իր համար դժվար կլինի տեղ գրավել թիմի հիմնական կազմում։
Նշվում է, որ այս պահին կատալոնական ակումբը չի համաձայնել «Յուվենտուսի» առաջարկին, սակայն նրանք կարող են դա անել, որպեսզի ազատվեն Արաուխոյի բարձր աշխատավարձից, որը կազմում է 6 միլիոն եվրո։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։