Իսպանացի 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսը այս ձմռանը դժվար թե «Ատլետիկից» կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆինանսական դժվարությունների պատճառով «զինագործների» կողմից Ուիլյամսի գնումը քիչ հավանական է մնում այս ձմռանը։ Բասկյան ակումբի հետ Ուիլյամսի պայմանագրում փոխհատուցման չափը կազմում է 58 մլն եվրո։
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկի» կազմում անցկացրած 24 պաշտոնական խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։