«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ձմռանը կարող է տեղափոխվել Իտալիա:
Ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «Միլանը» անգլիացուն համարում է այս ձմռանը իրենց գլխավոր տրանսֆերային նպատակը: «Ռոսոներիներն» արդեն առաջարկ են արել ակումբին՝ անգլիացուն գնելու տարբերակով վարձակալել։
Նշվում է, որ Դորտմունդի «Բորուսիան» ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Ռեշֆորդի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։