«Նապոլիի» նախկին հարձակվող Լորենցո Ինսինյեն, ով ներկայումս հանդես է գալիս MLS-ի «Տորոնտոյի» կազմում, կարող է վերադառնալ Ա Սերիա:
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, ֆուտբոլիստին առաջարկել են «Մոնցային»։ Նշվում է, որ իտալացու գործակալները լավ ծանոթ են «Մոնցայի» գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանիին։
Հիշեցնենք, որ Ինսինյեն «Նապոլիում» հանդես է եկել 2009-ից 2022 թվականներին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 3 միլիոն եվրո: