«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» հեռանկարների մասին, որն անսպասելիորեն զբաղեցնում է աղյուսակի երրորդ հորիզոնականը։
«Եթե հաջորդ տուրում նրանք հաղթեն «Լիվերպուլին», ապա կպայքարեն չեմպիոնության համար։ Եթե լավագույն հնգյակը մտնի Չեմպիոնների լիգա, ուրեմն այնտեղ հասնելու մեծ հնարավորություններ ունի»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Նոթինգհեմ Ֆորեստը» «Լիվերպուլից» հետ է մնում վեց միավորով, սակայն առաջատարը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Երեքշաբթի՝ հունվարի 14-ին, «Նոթինգհեմ Ֆորեսթը» կհյուրընկալի «Լիվերպուլին»: