Հայտնի է, թե որ ակումբն է առաջատար Դանի Օլմոյի՝ հնարավոր վարձակալության հարցում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է ազատորեն բանակցել այլ ակումբների հետ։

«Բլաուգրանաները» հրաժարվել են գրանցել 26-ամյա խաղացողին, ինչը նշանակում է, որ նա չի խաղա մրցաշրջանի երկրորդ կեսում, քանի դեռ խնդիրը չի լուծվել:

Տարբեր թոփ-ակումբներ ուշադիր հետևում են իրավիճակին՝ պատրաստ լինելով իրենց շարքերը գրավել Օլմոյին: Ինչպես հաղորդում է Football Insider-ը, հարձակվողական ոճի կիսապաշտպանին ձեռք բերելու ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է:

«Սիթին» կշահի «Բարսելոնայում» Պեպ Գվարդիոլայի կապերից: