«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել կատալոնական թիմի հաջորդ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Լամինը մի քանի օր է, ինչ մարզվում է։ Նա պատրաստ է խաղադաշտ դուրս գալ և կարող է խաղալ»,- Ֆլիկի խոսքերն մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այսօր՝ հունվարի 8-ին, «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում կմրցի «Ատլետիկի» հետ։