Ֆլորենտինո Պերեսը աջակցում է «Բարսելոնային»

«Բարսելոնան» դժվարություններ ունի կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին գրանցելու գործում։ Կատալոնացիները ակնկալում են հաջողության հասնել սպորտի բարձրագույն խորհրդին դիմելուց հետո։

Մինչդեռ, ըստ Relevo-ի, այս հարցում «Բարսելոնային» աջակցում է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

««Բարսելոնային» պետք է հանգիստ թողնել։ Նրանք մեր գործընկերներն են, ոչ թե մեր մրցակիցները», վերջին համագումարի ժամանակ ասել է մադրիդյան ակումբի նախագահը։