Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Ա Սերիա

«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի միանա «Նապոլիին»։ Այս մասին հայտնում է Scores365-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» մտադիր չէ ձմռանը 27-ամյա իտալացուն վարձավճարով բաց թողնել «Նապոլի», չնայած այն բանին, որ հույսը չի դնում ֆուտբոլիստի վրա։

Կիեզայի գործող աշխատանքային պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։