Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Արսենալը» կարող է վերանայել հունվար ամսվա տրանսֆերային ծրագրերը։ Բանն այն է, որ «Յուվենտուսը» պատրաստ է վաճառքի հանել հարձակվող Դուշան Վլահովիչին, ով վաղուց Միկել Արտետայի ուշադրության կենտրոնում է։

«Զինագործների» մարզիչը ցանկանում էր վերադարձնել Վլահովիչին 2022 թվականի հունվարին, սակայն սերբն ընտրեց «Յուվենտուսը»: Ինչպես հայտնում է Goal պորտալը, «Յուվենտուսը» բաց է 24-ամյա Վլահովիչի տրանսֆերի համար և նրա համար կպահանջի 55 միլիոն եվրո։

2024/2025 մրցաշրջանում Դուշան Վլահովիչը 23 հանդիպում է անցկացրել, որոնցում գործընկերների կազմում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։