Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով կհեռանա զբաղեցրած պաշտոնից։
«Ես այստեղ եմ 2012 թվականից և կմնամ մինչև 2026 թվականը՝ մինչև աշխարհի առաջնությունը։ Այստեղ ամեն ինչ ավարտվում է, քանի որ այդպես էլ պետք է լինի։ Ես որոշել եմ ամեն ինչ:
Դուք երբեք չեք ցանկանում, որ ինչ-որ լավ բան ավարտվի, բայց դուք պետք է իմանաք, թե երբ է կանգ առնելու ժամանակը: Հետո կյանք կա, դեռ չգիտեմ ինչ է, բայց ամեն ինչ լավ կլինի։ 14 տարին երկար ժամանակ է։ Ամենակարևորն այն է, որ Ֆրանսիան մնա բարձունքում»,- ասել է Դեշամը TF1-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիան հաղթել է 2018 թվականի Աշխարհի առաջնությունում և 2020/21 թվականների Ազգերի լիգայում: