Քրիստոֆեր Նկունկուն՝ երկու գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, Նկունկուն հայտնվել է Մադրիդի «Ատլետիկոյի» և Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային թիրախում։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ներկայումս դժգոհ է ակումբում իր դիրքից, քանի որ քիչ խաղային պրակտիկա է ստանում։

Այս մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին մասնակցել է 27 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, դարձել 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Նկունկուի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։