Կառլո Անչելոտտին կողմնորոշվել է Էնդրիկի հարցում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հավանություն է տվել հարձակվող Էնդրիկի՝ վարձավճարով հեռանալուն։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։

Մադրիդյան ակումբը ցանկանում է, որ 18-ամյա բրազիլացին կանոնավոր խաղաժամանակ ստանա և շարունակի առաջընթացը։ Դրա համար Էնդրիկն այս փուլում պետք է տեղափոխվի ավելի համեստ ակումբ։

Աղբյուրի համաձայն՝ «Խետաֆեն» ու «Վալյադոլիդը» բոլոր հնարավորություններն ունեն ձմեռային տրանսֆերային պատուհանում Էնդրիկին վարձակալելու համար:

Մադրիդի «Ռեալի» կազմում Էնդրիկը անցկացրել է 16 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը խաղացողին գնահատում է 40 միլիոն եվրո: