«Բորնմութի» ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ն հույս ունի ուժեղացնել դաշտի պաշտպանական գիծը: Լիգա 1-ի գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է ձեռք բերել այնպիսի խաղացողի, ով արժանի մրցակից կդառնա փորձառու Մարկինյոսի համար։

Ինչպես հաղորդում է Foot01-ը, ՊՍԺ-ի մարզիչին դուր է գալիս Իլյա Զաբարնիի խաղը, ով հանդես է գալիս «Բորնմութում»։ Սակայն Ուկրաինայի հավաքականի պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել Փարիզյան ակումբ ռուսաստանցի՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի պատճառով։

«Բորնմութում» խաղալով՝ Զաբարնին լավ առաջընթաց է ցույց տալիս։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 22-ամյա ուկրաինացուն գնահատում են 38 միլիոն եվրո։